Featured
Posted in Երկրաչափություն, Uncategorized

352
ա) 2,1 սմ

a=b=k=2,1 սմ
Sլրիվ=a∙a∙2+2∙a∙a+2∙a∙a=2a2+2a2+2a2=6a2+6∙2,12
բ) 3,5 մ
a=b=k=3,5 մ
Sլրիվ=a∙a∙2+2∙a∙a+2∙a∙a=2a2+2a2+2a2=6a2+6∙3,52


ա) հիմքի մակերեսը
բ) կողմնային մակերևույթի մակերեսը
գ) լրիվ մակերևույթի մակերեսը։

c=8 սմ
a=6 սմ
b=7 սմ
Sh=?
Sh=a∙b=6∙7=425
S4=a∙c∙2+b∙c∙2=6∙8∙2+7∙8∙2=96+112=280(սմ)
S4=112 սմ
a=8 սմ
c=?
S4=c∙8∙4=32c
32c=112
c=112:32=3,5(սմ)
S1+S4+8∙8∙2=112+128=240(սմ)

Posted in Գրականություն, Uncategorized
Posted in Գրականություն, Uncategorized
  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Գտիր 3 հնչյունափոխված բառ։
  3. Գտիր., թե «կպարտադրի» բառում քանի բաց ու քանի փակ վանկ կա։
  4. Տեքստից գտիր կտրուկ, ստիպել, համարձակվել, սպասավոր, արագ, կոշիկ բառերի հոմանիշները։
  5. Գտիր գոյականաբար գործածված 2 բառ։
  6. Ձևաբանական վերլուծության ենթարկիր շարժումով, ոչ ոք, թխամորթ, կպատժի, արծաթե, նայում էր, շրջվեց բառերը։
  7. Գտիր դերբայական դարձվածով նախադասությունները, որոշիր դերբայական դարձվածների պաշտոնը։
  8. Գտիր բարդ ստորադասական նախադասությունները, որոշիր կապակցման միջոցը, երկրորդականի պաշտոնը գլխավորի մեջ։

32. Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազ□ին նայում էր մի կետի հետո գի□թ շարժումով վեր կացավ։ Չէ այսօր ևեթ այդ ա□բարտավան նեղմիտներին կպարտադրի կստիպի ճանաչել իրեն արքա։ Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը ժամանակն է այդ թխամոր□ բարբարոսները հասկանան ինչ ասել է Կեսար: Այո և կարշավի ճանապարհին խստորեն կպատժի ան□րեններին պայմանագիրն ու□տադրժորեն խա□տելու համար:
Երբ մտա□ածին պատկերներն ան□ացան առօր□ական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծ□նիներով երկփե□կ դռների մեջ հայտնվեց ծառան Բար□ուղիմեոսը արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային նշան արեց որ մենակ թողնի իրեն: Մնալով մենակ նա հապշտապ հանեց գիշերազգեստը հագավ երկար թեզանիքներով բաճկոնը բո□իկ ոտքերը մտցրեց մ□կերի մեջ։

Posted in Uncategorized

Այդ օրը, երբ մենք Ստոկհոլմում վարձու ավտոմեքենա վերցրինք, մեր բախտը բերում էր: Նախ՝ մեքենան ուղիղ հյուրանոցի առաջ բերեցին: Երկրորդ՝ նոփ-նոր «Սաաբ 9-3» էր, ոչ թե ինչ-որ հին-մին «Օպել-Աստրա»: Մայիսն էր: Կապույտ սկանդինավյան երկինքը թեթև լողում էր մեր գլխավերևում: Ծրագիրն ինքնաբերաբար ծնվեց՝ որոշեցինք արագընթաց խճուղիով գնալ հարավ: Ճանապարհին ուզում էինք ինչ-որ գյուղակում կանգ առնել ու տեղի հաճելի հյուրանոցում մի քանի օր անցկացնել: Հետո լաստանավով (ավտոմեքենայի հետ) լողալ Դանիա: (Հիմա հնարավոր է կամրջով գնալ, բայց այն ժամանակներում Դանիա հասնում էին լաստանավով, որ նրբագեղ հանդարտությամբ այս ու այն ափ էր լողում): Սքանչելի ծրագիր է, չէ՞: Ազատություն: Մեր բոլոր գործերը Ստոկհոլմում ավարտել էինք, հրաշալի տրամադրություն ունեինք ու մտովի վայելում էինք հաճելի ճանապարհորդության հմայքները:

Առավոտ վաղ դուրս եկանք հյուրանոցից ու նստեցինք մեքենան: Շարժիչը բվվաց և մի քանի րոպեից քաղաքի փողոցներն ավարտվեցին, մենք դուրս եկանք արագընթաց խճուղի: Ձեռքի փոխանցատուփի լծակը սահուն ենթարկվում էր դաստակիս շարժումներին՝ ասես տաք դանակով կարագ ես կտրում: Եվ եթե ինձ խնդրեին ընտրել, ասենք, ոչ ամենա-ամենա-ամենաերջանիկ առավոտը իմ կյանքում, այլ առաջին տասնյակը, այդ առավոտը հաստատ ցանկում կհայտնվեր:
Ճաապարհին կանգ առանք և հրաշագեղ լճակի ափի ռեստորանում նախաճաշեցինք՝ ձուկ ու սալաթ: Ու շարունակեցինք դեպի հարավ մեր ճանապարհը: Մեքենայի պատուհանից աչք էին շոյում գարնանայնորեն թարմ, կանաչապատ դաշտերը, «Սաաբի» շարժիչը համաչափ ու հաճելի գվվում էր՝ Մոցարտի «Փոստային գալարափողի սերենադի» տակտով: Օրը փառահեղ էր: Այդ փառահեղ անվերջության մեջ ուղեկցուհիս ինձ հարց տվեց՝ ասես «Կոպիտ իրականություն» անվանվող կոշտ քաթանի պարկի ամենատակից հանեց երկշաբաթյա վաղեմության կեղտոտ գուլպաները, որոնցով թենիսի մի քանի պարտիա ես խաղացել: Մղձավանջային հարց.
-Իսկ անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես:
-……………….
Անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը:
Մեր փաստաթղթերը, ի դեպ, թանկարժեք իրերի համար նախատեսված հատուկ քաթանե տոպրակի մեջ, ես պահպանության էի հանձնել հյուրանոցի պահոց: Եվ, իհարկե, մոռացել էի վերցնել:
Ես նայեցի ցուցիչին. մենք արդեն Ստոկհոլմից 250 կիլոմետր հեռացել էինք: 250 կիլոմետր, այսինքն՝ մոտավորապես Տոկիոյից Համանակո լիճը: Հեռու է, չէ՞: Արդեն ցերեկվա երեքն էր: Խոր ու ծանր հոգոց հանելով ես կանգ առա ճանապարհի եզրին: Ու հենց այդ պահին, կարծես ինձ էր սպասում, անձրև սկսվեց:
Մենք վերադարձանք Ստոկհոլմ: Ուրիշ ելք չկար: Հյուրանոց հասանք միայն ուշ երեկոյան (քաղաք մտնելով ես, իհարկե, մոլորվեցի), արևը վաղուց մայր էր մտել: Հոգնածությունից ու ներքին ինչ-որ ամայությունից մենք նույնիսկ ի վիճակի չէինք խոսել: Եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ինչ կարող ես անել:
Նույնիսկ հիմա, երբ նայում եմ Շվեդիայի քարտեզին, անմիջապես հիշում եմ հենց այդ օրը ու հերթական անգամ համաձայնում եմ ժողովրդական իմաստնությանը՝ «Եթե ամեն ինչ շատ լավ է, շուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»:
Իսկ Շվեդիային հաստատ այնքան էլ հաճելի չէ, որ ես իրեն հիշում եմ այդ ենթատեքստում:

Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.

  • անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • լարված դեպքեր են նկարագրված
  • հումորային է պատումը
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • արժանիք չունի:
  • Իմ կարծիքով այս ստեղծագործության արժանիքը այն է, որ նրա մեջ կա շատ լուրջ գաղափար: Նրանք որոշել էին ճանապարհորդել, բոլորս էլ հասկանում ենք, որ դա շատ հաճելի և ուրախ կլիներ, բայց չճանապարհորդեցին ընդամենը մի անձնագիր մոռանալու պատճառով:Աjստեղից հետևություն, որ ամեն-ինչն էլ շատ կարևոր է այս կյանքում, նույնիսկ այն բաները, որոնք թվում են անիմաստ: Ուշադիր լինելով մարդը կարող է կանխել նույնիսկ անկանխատեսելի հետևանքները։


  • Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.
  • կենսախինդ էր
  • ամեն ին չ բարդացնում էր
  • չէր սիրում ճամփորդել
  • անփույթ էր
  • ուներ երջանկության իր ընկալումը:
  • Պատմվածքի հերոսը իրոք անփույթ էր: Նրա պատճառով չճանապարհորդեց իր ընտանիքը և կորցրեցին շատ հաճելի պահեր:
Posted in Գրականություն

Այդ օրը, երբ մենք Ստոկհոլմում վարձու ավտոմեքենա վերցրինք, մեր բախտը բերում էր: Նախ՝ մեքենան ուղիղ հյուրանոցի առաջ բերեցին: Երկրորդ՝ նոփ-նոր «Սաաբ 9-3» էր, ոչ թե ինչ-որ հին-մին «Օպել-Աստրա»: Մայիսն էր: Կապույտ սկանդինավյան երկինքը թեթև լողում էր մեր գլխավերևում: Ծրագիրն ինքնաբերաբար ծնվեց՝ որոշեցինք արագընթաց խճուղիով գնալ հարավ: Ճանապարհին ուզում էինք ինչ-որ գյուղակում կանգ առնել ու տեղի հաճելի հյուրանոցում մի քանի օր անցկացնել: Հետո լաստանավով (ավտոմեքենայի հետ) լողալ Դանիա: (Հիմա հնարավոր է կամրջով գնալ, բայց այն ժամանակներում Դանիա հասնում էին լաստանավով, որ նրբագեղ հանդարտությամբ այս ու այն ափ էր լողում): Սքանչելի ծրագիր է, չէ՞: Ազատություն: Մեր բոլոր գործերը Ստոկհոլմում ավարտել էինք, հրաշալի տրամադրություն ունեինք ու մտովի վայելում էինք հաճելի ճանապարհորդության հմայքները:

Առավոտ վաղ դուրս եկանք հյուրանոցից ու նստեցինք մեքենան: Շարժիչը բվվաց և մի քանի րոպեից քաղաքի փողոցներն ավարտվեցին, մենք դուրս եկանք արագընթաց խճուղի: Ձեռքի փոխանցատուփի լծակը սահուն ենթարկվում էր դաստակիս շարժումներին՝ ասես տաք դանակով կարագ ես կտրում: Եվ եթե ինձ խնդրեին ընտրել, ասենք, ոչ ամենա-ամենա-ամենաերջանիկ առավոտը իմ կյանքում, այլ առաջին տասնյակը, այդ առավոտը հաստատ ցանկում կհայտնվեր:
Ճաապարհին կանգ առանք և հրաշագեղ լճակի ափի ռեստորանում նախաճաշեցինք՝ ձուկ ու սալաթ: Ու շարունակեցինք դեպի հարավ մեր ճանապարհը: Մեքենայի պատուհանից աչք էին շոյում գարնանայնորեն թարմ, կանաչապատ դաշտերը, «Սաաբի» շարժիչը համաչափ ու հաճելի գվվում էր՝ Մոցարտի «Փոստային գալարափողի սերենադի» տակտով: Օրը փառահեղ էր: Այդ փառահեղ անվերջության մեջ ուղեկցուհիս ինձ հարց տվեց՝ ասես «Կոպիտ իրականություն» անվանվող կոշտ քաթանի պարկի ամենատակից հանեց երկշաբաթյա վաղեմության կեղտոտ գուլպաները, որոնցով թենիսի մի քանի պարտիա ես խաղացել: Մղձավանջային հարց.
-Իսկ անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես:
-……………….
Անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը:
Մեր փաստաթղթերը, ի դեպ, թանկարժեք իրերի համար նախատեսված հատուկ քաթանե տոպրակի մեջ, ես պահպանության էի հանձնել հյուրանոցի պահոց: Եվ, իհարկե, մոռացել էի վերցնել:
Ես նայեցի ցուցիչին. մենք արդեն Ստոկհոլմից 250 կիլոմետր հեռացել էինք: 250 կիլոմետր, այսինքն՝ մոտավորապես Տոկիոյից Համանակո լիճը: Հեռու է, չէ՞: Արդեն ցերեկվա երեքն էր: Խոր ու ծանր հոգոց հանելով ես կանգ առա ճանապարհի եզրին: Ու հենց այդ պահին, կարծես ինձ էր սպասում, անձրև սկսվեց:
Մենք վերադարձանք Ստոկհոլմ: Ուրիշ ելք չկար: Հյուրանոց հասանք միայն ուշ երեկոյան (քաղաք մտնելով ես, իհարկե, մոլորվեցի), արևը վաղուց մայր էր մտել: Հոգնածությունից ու ներքին ինչ-որ ամայությունից մենք նույնիսկ ի վիճակի չէինք խոսել: Եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ինչ կարող ես անել:
Նույնիսկ հիմա, երբ նայում եմ Շվեդիայի քարտեզին, անմիջապես հիշում եմ հենց այդ օրը ու հերթական անգամ համաձայնում եմ ժողովրդական իմաստնությանը՝ «Եթե ամեն ինչ շատ լավ է, շուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»:
Իսկ Շվեդիային հաստատ այնքան էլ հաճելի չէ, որ ես իրեն հիշում եմ այդ ենթատեքստում:

Posted in Uncategorized

1. Ինչո՞ւ XVII դարի երկրորդ կեսին հայ ժողովրդի մոտ ազատագրական նոր հույսեր արթնացան։

Ըստ արտաքին և ներքին նախադրյալների նրանց ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում Օսմանյան և Սեֆյան կայսրությունների համեմատական թուլացումը և հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումը։

2. Հայաստանի ազատագրման գործին հայության ո՞ր խավերն էին մասնակցում։

Հայաստանի ազատագրման գործին մասնակցում էին բարձր խավերի ներկայացուցիչները։

3․ Նշեք Հայաստանի ազատագրական պայքարի ժամանակի հայտնի գործիչներին։

Իսրայել Օրի, Խաչատուր Գաղատացի, Հովհաննես Թութունջ, Գրիգոր Լուսիկենց, մահտեսի Շահմուրատ, Հովհան Վիլհելմ և Մելիք Սաֆրազ։

4․ Ի՞նչ նպատակով և ե՞րբ Հակոբ Դ Ջուղայեցին գումարեց գաղտնի ժողով: Ի՞նչ որոշում կայացրեց ժողովը:

1677 թվականին Ս. Էջմիածնում Հակոբ Դ-ն հրավիրում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին ինչպես Արցախի և Սյունիքի մելիքների ներկայացուցիչները, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականներ, մեծատուններ, թվով 12 մարդ։ Քննարկման ներկայացված հիմնական հարցերը Հայաստանի ազատագրության, հայ և կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերություններն էին։ Ժողովը որոշում է օգնության խնդրանքով դիմել Հռոմի պապին և հնազանդություն հայտնելով՝ նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ։ Ժողովը որոշել է օգնության հարցով դիմել Հռոմի պապին և, հնազանդություն հայտնելով, նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ։

5. Ո՞վ էր Իսրայել Օրին: Ինչու՞ էր նա Հայաստանի ազատագրման համար բանակցում Հովհան Վիլհելմի հետ:

Իսրայել Օրին, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ էր։ Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Դեռ այն ժամանակ ազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։

1698 թվականին Իսրայել Օրին Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել  Հայաստանը և Օսմանյան կայսրության թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գեորգի XII-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: Իսպանիայի ժառանգության համար պատերազմի ժամանակ նա նույնպես կարողացել է վերականգնել Կուրպֆալցի տարածքը՝ Վերին Պֆալցը և Կամ կոմսությունը:

6. Ե՞րբ կայացավ Անգեղակոթի ժողովը: Ի՞նչ որոշում ընդհունեց այն:

Անգեղակոթի ժողովը, հայ մելիքների գաղտնի հավաք էր, որը կայացավ Սյունիքի Անգեղակոթ գյուղում 1699 թվականին։ Անգեղակոթի ժողովին մասնակցել են Սյունիքի 11 իշխան-մելիքները։ Քննարկվել է Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։ Ժողովի մասնակիցների ստորագրությամբ դիմումներ են հղվել Հռոմի պապին ու Հովհան Վիլհելմին։ Ընդունվել է Իսրայել Օրու առաջարկած ծրագիրը, այս ծրագրի համաձայն՝ գաղտնի զորք է կազմակերպվելու, որը պետք է անցներ Ռուսաստանով, հանդիպեր հայ-վրացական միացյալ բանակին, սկզբում ազատագրեր Արևելյան Հայաստանը, ապա անցներ Արևմտյան Հայաստան, իսկ թագավոր պետք է դառնար Հովհան Վիլհելմը։

7. Ինչու՞ Հովհան Վիլհելմը Օրուն խորհուրդ տվեց օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին: Ինչպե՞ս արձագանքեց Պետրոս 1-ը Ի. Օրու խնդրանքին:

Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։

Posted in Գրականություն

Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.

  • անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • լարված դեպքեր են նկարագրված
  • հումորային է պատումը
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • արժանիք չունի:

    Իմ կարծիքով պատմությունը մի քիչ հումորային է բայց ունի կարևոր գաղափար։ Իմ կարծիքով պատմությունը ուներ երկու տարբեր գաղափարներ առաջինը որ առանձ ուրախության չի կարող լինել տխրություն և նույն բանը հակառակ որովհետև եթե դու չունես տխուր պահեր քո կյանքում դու չես կարող հասկանալ թե այ պահը որ դու հիմա զգում ես ուրախ է՞ թե տխուր։

    Իսկ եկրորդ իմաստը որ ամենաուրախ երևույթից կարող է առաջանալ շատ տխուր ու անսպասիլ պահեր։
Posted in Uncategorized

1.Կարդա պատմվածքը, ներկայացրու կամուրջը եղած տվյալներով (ինչպիսին էր)։

Կամուրջը ըստ պատմվածքի այդքան կայուն չէր և ցաքուցրիվ էր։

2.Ներկայացրու մարդուն, որ անցնում էր կամրջով։

Կամուրջ անցնող մարդը այնպիսի տպավորություն կազմեց ինձ մոտ, որ կարծես նա գիտեր, թի ամեն մի քայլից հետո ինչ է կատարվելու կամ էլ կանխատեսում էր։

3.Փորձիր մեկնաբանել պատմվածքի այլաբանական իմաստը։

Պատմվածքի ամբողջ այլաբանական իմաստը ներկայացված է կամրջի միջոցով, որը ցույց է տալիս յուրաքանչյուր շնչող էակի ապրումները։

4.Տեղեկություններ գտիր հեղինակի՝ Ֆրանց Կաֆկայի մասին։

Կաֆկան ծնվել է այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրության մաս կազմող Բոհեմիայի թագավորության մայրաքաղաք Պրահայում՝ գերմանախոս հրեաների՝ միջին դասի պատկանող ընտանիքում։ Կաֆկայի շատ քիչ ստեղծագործություններ են հրատարակվել նրա կենդանության օրոք։ Մահվանից առաջ Կաֆկան իր ընկերոջը՝ Մաքս Բրոդին, հանձնարարել է ոչնչացնել իր անավարտ աշխատանքները, այդ թվում նաև <<Դատավորություն>>, <<Դղյակը>>, <<Ամերիկա>> (նաև հայտնի է <<Մարդը, որ անհետացավ>> խորագրով) վեպերը, սակայն նա անտեսել է իր ընկերոջ խնդրանքն ու հրատարակել դրանք գրողի մահվանից հետո։ Նրա ստեղծագործություններն ազդեցություն են ունեցել 20-րդ դարի բազմաթիվ գրողների, քննադատների, նկարիչների ու փիլիսոփաների վրա։ Կաֆկան երբեք ամուսնացած չի եղել։ Թեև Կաֆկան երբեք ամուսնացած չի եղել, սակայն բարձր է գնահատել ամուսնությունն ու երեխաներին։ Ի տարբերություն շատ հայտնի գրողների՝ Կաֆկայից հազվադեպ են մեջբերումներ կատարում ուրիշները։ Մայքլ Անդի Բոսին գրում է, թե Կաֆկան ստեղծել է աննկուն ու անպտուղ բյուրոկրատական տիեզերք։

Posted in Գրականություն

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:

Նա մոտեցավ ինձ, հարվածեց իր ձեռնափայտի մետաղի ծայրով, հետո հավաքեց դրանով իմ սերթուկի փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը իմ խառնված մազերի մեջ և երկար ժամանակ չէր հանում այդտեղից, հավանաբար վայրենաբար այս ու այն կողմ նայելով: Իսկ հետո,- ես երազանքներում հետևում էի նրան դեպի լեռներն ու հեռուները,- նա երկու ոտքով ցատկեց իմ մարմնի մեջտեղը: Ես ջղաձգվեցի սաստիկ ցավից, բոլորովին անտեղյակ: Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ: Ես սկսեցի շրջվել, որպեսզի տեսնեմ նրան… Կամուրջը շուռ է գալիս: Չհասցրի շուռ գալ, երբ փլվեցի: Ես փլվեցի և պատառոտվեցի և ծակծվեցի քարաբեկորներով, որոնք ինչպես միշտ ինձ էին նայում խաղացող ջրից:

Posted in Գրականություն

1.Կարդա պատմվածքը, ներկայացրու կամուրջը եղած տվյալներով (ինչպիսին էր)։

Կամուրջը ըստ պատմվածքի այդքան կայուն չէր և ցաքուցրիվ էր։

2.Ներկայացրու մարդուն, որ անցնում էր կամրջով։

Կամուրջ անցնող մարդը այնպիսի տպավորություն կազմեց ինձ մոտ, որ կարծես նա գիտեր, թի ամեն մի քայլից հետո ինչ է կատարվելու կամ էլ կանխատեսում էր։

3.Փորձիր մեկնաբանել պատմվածքի այլաբանական իմաստը։

Պատմվածքի ամբողջ այլաբանական իմաստը ներկայացված է կամրջի միջոցով, որը ցույց է տալիս յուրաքանչյուր շնչող էակի ապրումները։

4.Տեղեկություններ գտիր հեղինակի՝ Ֆրանց Կաֆկայի մասին։

Կաֆկան ծնվել է այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրության մաս կազմող Բոհեմիայի թագավորության մայրաքաղաք Պրահայում՝ գերմանախոս հրեաների՝ միջին դասի պատկանող ընտանիքում։ Կաֆկայի շատ քիչ ստեղծագործություններ են հրատարակվել նրա կենդանության օրոք։ Մահվանից առաջ Կաֆկան իր ընկերոջը՝ Մաքս Բրոդին, հանձնարարել է ոչնչացնել իր անավարտ աշխատանքները, այդ թվում նաև <<Դատավորություն>>, <<Դղյակը>>, <<Ամերիկա>> (նաև հայտնի է <<Մարդը, որ անհետացավ>> խորագրով) վեպերը, սակայն նա անտեսել է իր ընկերոջ խնդրանքն ու հրատարակել դրանք գրողի մահվանից հետո։ Նրա ստեղծագործություններն ազդեցություն են ունեցել 20-րդ դարի բազմաթիվ գրողների, քննադատների, նկարիչների ու փիլիսոփաների վրա։ Կաֆկան երբեք ամուսնացած չի եղել։ Թեև Կաֆկան երբեք ամուսնացած չի եղել, սակայն բարձր է գնահատել ամուսնությունն ու երեխաներին։ Ի տարբերություն շատ հայտնի գրողների՝ Կաֆկայից հազվադեպ են մեջբերումներ կատարում ուրիշները։ Մայքլ Անդի Բոսին գրում է, թե Կաֆկան ստեղծել է աննկուն ու անպտուղ բյուրոկրատական տիեզերք։

Posted in Uncategorized

1.Որքա՞ն է α մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը:

Ալֆա մասնիկները ունեն +2 լիցք, ինչը նշանակում է, որ դրանք դրական լիցքավորված են:

2. Ո՞րն է նախադասության սխալ շարունակությունը:

(Պատասխանը կարող է լինել մեկից ավելի)

Քիմիական տարրի միջուկները

  • ունեն բացասական լիցք
  • ունեն նույն թվով պրոտոններ
  • իրարից տարբերվում են պրոտոնների թվով
  • իրարից տարբերվում են էլեկտրոնների թվով

3. Ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի կարգաթիվը,երբ միջուկը նեյտրոն է արձակում:

Երբ միջուկը արձակում է նեյտրոն, ռադիոակտիվ տարրի ատոմային թիվը մնում է անփոփոխ, քանի որ ատոմային թիվը սահմանվում է որպես ատոմի միջուկի պրոտոնների քանակ։ Նեյտրոնները լիցք չունեն, ուստի չեն ազդում տարրի ատոմային թվի վրա։ Այնուամենայնիվ, նեյտրոնի արտանետումը մեկով նվազեցնում է միջուկի զանգվածային թիվը, քանի որ նեյտրոնը ենթատոմային մասնիկ է, որի զանգվածը մոտավորապես 1 ատոմային զանգվածի միավոր է։

4.Հենվելով ատոմի կառուցվածքի վերաբերյալ ձեր գիտելիքների վրա, որոշեք, թե քանի՞ նեյտրոն կա 16 8O-ի միջուկում:

8

5.Ելնելով ատոմի կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից պատկերացումներից, որոշեք թե քանի՞ պրոտոն է պարունակում   6429Cu+2դրական իոնը:

29

6.Միջուկային ռեակցիաների ժամանակ ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի կարգաթիվը, երբ նրա միջուկը α մասնիկ է արձակում:

Երբ միջուկը արձակում է ալֆա մասնիկ, նրա ատոմային թիվը նվազում է 2-ով, քանի որ ալֆա մասնիկը հելիումի միջուկ է, որը պարունակում է երկու պրոտոն և երկու նեյտրոն։ Երբ միջուկից ալֆա մասնիկ է արտանետվում, միջուկում պրոտոնների թիվը նվազում է 2-ով, ինչը նշանակում է, որ ատոմային թիվը նույնպես նվազում է 2-ով:

7.Թորիումի 23292Th միջուկը ներյտրոններով ռմբակոծելիս ստացվում է 22988Ra: Ի՞նչ մասնիկ է արձակվում այդ միջուկային ռեակցիայի ժամանակ:

Միջուկային ռեակցիան, որը նեյտրոնային ռմբակոծման միջոցով փոխակերպում է 23292Th-ը 22988Ra-ի, միջուկային քայքայման տեսակ է, որը հայտնի է որպես նեյտրոնային տրոհում: Այս գործընթացում նեյտրոնը կլանում է թորիումի միջուկը, որը դառնում է անկայուն և բաժանվում է երկու փոքր միջուկների՝ գործընթացում ազատելով մեկ կամ մի քանի նեյտրոններ և այլ մասնիկներ։

Այսպիսով, այս միջուկային ռեակցիայի ժամանակ, ի լրումն 22988Ra-ի առաջացման, մեկ կամ մի քանի նեյտրոններ նույնպես կազատվեն։

8. 1) Ճի՞շտ է արդյոք, որ միջուկային ուժերը գործում են պրոտոնների միջև:

Այո, միջուկային ուժերը գործում են ինչպես պրոտոնների, այնպես էլ նեյտրոնների միջև։

2) Եվ ճիշտ է արդյոք, որ միջուկային ուժերը միայն ձգողական բնույթի են:

Պատասխանում գրիր այո կամ ոչ:

Ոչ

 9.Որքա՞ն է γ մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը:

Գամմա մասնիկները լիցք չունեն, քանի որ դրանք մասնիկներ չեն, այլ էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ:

10.Որո՞նք են սխալ պատասխանները:

Լույսը իրենից ներկայացնում է.

  • էլեկտրամագնիսական ճառագայթում
  • պոզիտրոնների հոսք
  • նեյտրոնների հոսք
  • ֆոտոնների հոսք