Posted in Uncategorized
  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք, թվարկեք…

    Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրներից են երկրագնդի մթնոլորտի և օզոնի շերտի քայքայումը, որն կարող է հանգեցնել շատ վտանգավոր երևույթների, երկրագնդի անտառազրկումը, հողերի վատթարացումն ու էրոզիան, համաշխարհային օվկիանոսի աղտոտումը, կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրները, քաղցրահամ ջրերի որակի վատացումը, գլոբալ տաքացումը, էկոլոգիապես մաքուր սնունդը, ջուրն ու օդը՝ որպես առաջնային։
  • Ի՞նչ կարծիք  ունեք կենսական  միջավայրի  մասին

Ես ունեմ հստակ կարծիք, որ պետք է պահպանենք կենսական միջավայրը, քանի որ հակառակ դեպքում կունենանք լրջագույն հետևանքներ՝ օդի, ջրի աղտոտում, կենսական բազմազանության անհետացում և այլ խնդիրներ։ Իսկ սա կատարելու համար պետք է պահպանել հիգիենա և հոգ տանել շրջակա՝ կենսական միջավայրի մասին։ Մեր օրերում, շրջապատը շատ աղտոտված է։

  • Որո՞նք  են  առողջ ապրելակերպի սկզբունքները

Առողջ ապրելակերպն ունի մի քանի սկզբունք՝ առողջ ու էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր, ինչպես նաև օդ, առողջ ու անխոչընդոտ քուն՝ “888” սխեմայով, սպորտ, քայլք, հիգիենա, վատ սովորություններից զերծ մնալը, սթրեսային իրավիճակներից ուրախ դուրս գալը։ Սրանք բոլորը պահպանելով, մենք նաև պահպանում ենք առողջ ապրելակերպի կարևորագույն սկզբունքները։ “888” սխեման իրենից ենթադրում է մարդուն ամենահամապատասխան առօրյա գրաֆիկ։ Այսինքն, 8 ժամ քուն, 8 ժամ՝ աշխատանքի ու գործերի համար, 8 ժամ՝ քայլելու, զբաղվելու, հանգստանալու համար։

  • Ինչպիսի՞  թունավոր  նյութեր  կան  օդում, հողում և  ջրում

Տարատեսակ տարրեր, անպիտան նյութեր, գազեր, փոշի, աղբ։

  • Ո՞րն է համարվում  էկոլոգիապես  մաքուր  սնունդ

Այն սնունդն է, որը չի պարունակում վնասակար նյութեր։ Այսինքն, այնպիսի նյութեր, որոնք բացասաբար չեն ազդում մարդու առողջության վրա։ Մաքուր է այն սնունդը, որտեղ չկան քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թունաքիմիկատներ, ներկեր: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև աճեցման տեղը, օդի մաքրությունը, ոռոգման ջրերի քիմիական կազմը, արդյունաբերական  ազդեցության գոտուց հեռավորությունը:

  • Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ  հատկությունները

Սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկություններից են գույնը, հոտը, համը, տեսքը։

  • Ի՞նչ  է  <<նիտրատային  աղետը>>

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ:

  • Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր

Այն ջուրը, որը ինչպես սնունդը, չի պարունակում վնասակար նյութեր, չի հոսում կեղտոտ կամ վտանգավոր վայրերում։ Ամենամաքուր ջուրը թորածն է, սակայն այն խմել չի կարելի։ Այնուամենայնիվ, ջուրը պետք է պարունակի որոշակի հավելցումներ՝ ֆտոր, քիմիական այլ միացություններ, տարրեր։

Posted in Uncategorized

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • 1․Որտե՞ղ էր Կիլիկիան

Կիլիկիան պատմական շրջան էր Անատոլիայի հարավում ՝ Միջերկրական ծովի ափին։ Այն գտնվում Էր մոտավորապես ներկայիս հարավային Թուրքիայի տարածքում ։

  • 2․Ո՞ր դարում մեծացավ հայերի հոսքը դեպի Կիլիկիա, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ էին ապրում այնտեղ

Հայերի հոսքը Կիլիկիա մեծացավ 11-րդ դարում, երբ բյուզանդական կայսր Ալեքսեյ Ա Կոմնենոսը հրավիրեց հայ մարտիկներին ՝ տարածքները սելջուկյան արշավանքից պաշտպանելու համար ։ Հայերից բացի Կիլիկիայում բնակվել են նաև հույներ, արաբներ և թուրքեր ։

  • 3․Ե՞րբ է ստեղծվել Փիլարտոս Վարաժնունու հայկական իշխանությունը։ Ուրիշ Ի՞նչ հայկական իշխանություն ստեղծեցին։

Փիլարտոս Վարաժնունու հայկական թագավորությունը ստեղծվել է 12-րդ դարում ՝ մոտ 1198 թվականին ։ Նրանք հաստատեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Պատմության մեջ այն հայտնի է նաև որպես Կիլիկյան Թագավորություն ։

  • 4․Հայաստանից դուրս ստեղծված պետական կազմավորոււմներից ո՞րն էր ամենակենսունակը․ ո՞վ և ե՞րբ է այն հիմնադրել։ Ինչպիսի՞ հարաբերություններ ձևավորվեցին խաչակիրների հետ

Հայաստանի սահմաններից դուրս ստեղծված ամենակենսական պետական կազմավորումը Կիլիկյան հայկական թագավորությունն էր ։ Այն սերտ հարաբերություններ ուներ խաչակիրների հետ, ովքեր կռվում էին Սուրբ Երկրում ։ Կիլիկիայի թագավորները հաճախ դաշինքներ էին կնքում խաչակիրների հետ և մասնակցում Խաչակրաց արշավանքներին ։

  • 5․Արտաքին ի՞նչ վտանգներ էին սպառնում Ռուբինյան իշխանությանը

Ռուբինի տիրապետությանը սպառնացող արտաքին վտանգները ներառում էին սելջուկյան թուրքերի հարձակումները, ինչպես նաև Մոնղոլական նվաճման ազդեցությունը, որը հանգեցրեց Կիլիկյան թագավորության փլուզմանը 13-րդ դարում ։

Posted in Uncategorized

Լաբորատոր փորձեր. <<Ջրի  տարբեր  նմուշների  օրգանոլեպտիկ հատկությունները, ջրի թորումը,  ջրի էլեկտրլիզը(քիմիա-ֆիզիկա)>>:

Առաջադրանք 1․ Պատրաստել խմելու սոդայի(NaHCO3) 2 տոկոսանոց 200 գրամ ջրային լուծույթ

ա) քանի գրամ սոդա պետք է վերցնել 4գ
բ քանի գրամ ջուր է պետք վերցնել 196գ V(H2O)=196մլ

Քանի որ ջրի խտությունը 1գ/մլ է m/v=1

Առաջադրանք 2

Որոշել ստացված աղի մոլային կոնցետրացիան C=n/v= մոլ/լիտր

n=m/M= 4/84=0,05
C=n/v= 0,05/0,2=0,25

Առաջադրանք 3

Որոշել սոդայի մոլային բաժինը լուծույթում

x(NaHCO3)=n(NaHCO3)/ n(NaHCO3)+ n(H2O) * 100%= 0,05/11,55 *100%=5/11,55=0,45

Posted in Uncategorized

1. Պարսից ո՞ր արքան վերսկսեց ճնշումները հայերի նկատմամբ:

Պարսից արքունիքը V դ. երկրորդ կեսին մի որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն: Սակայն Պերոզ արքան վերսկսեց քաղաքական և կրոնական ճնշումները:

2. Ե՞րբ և որտե՞ղ հայ նախարարները որոշում ընդունեցին ապստամբելու Պասրկաստանի դեմ: Ո՞ր իրադարձությունը առիթ եղավ դրա համար:

Հայրենասեր հայ նախարարները սկսեցին համախմբվել Վարդան սպարապետի եղբորորդու` Վահան Մամիկոնյանի շուրջը: Այդ նույն ժամանակաշրջանում Վիրքի արևելյան մասում ապստամբում է Վախթանգ Գորգասալ թագավորը: Նա սպանում է պարսից արքայի դրածո, ուրացող Վազգեն բդեշխին: 481 թ. Շիրակում կայանում է հավաք, որտեղ հայ նախարարները որոշում են ապստամբել:

3. Ներկայացրե՛ք ապստամբության սկիզբը, Ակոռիի դեպքերը: Հայերը որտե՞ղ նոր հաղթանակ տարան պարսիկների նկատմամբ:

Արևելյան Հայաստանում կազմվում է կառավարություն. մարզպան է նշանակվում ասպետ Սահակ Բագրատունին, իսկ սպարապետ` Վահան Մամիկոնյանը։ Իմանալով որ պարսից բազմաքանակ զորքն անցել է Երասխ գետը, հայոց 400 մարտիկներից կազմված զորագունդը կանգ է առնում Մասիս լեռան լանջին գտնվող Ակոռի գյուղի մոտ: Այնտեղից անսպասելի հայոց զինուժը հարվածում է հակառակորդին: Ճակատամարտում պարսից հիմնական ուժերը ջախջախվում են, սպանվում է նաև մարզպանը:

4. Ի՞նչ հետևանքներ ունեցավ Ճարմանայի ճակատամարտը:

Հաջորդ տարի Հայաստան է ներխուժում պարսից զորքը: Հայերը 482 թ. խոշոր պարտության են մատնում պարսիկներին Ներսեհապատի ճակատամարտում: Մինչ հայոց զորքը հանգստանում էր,
Վախթանգից լուր է ստացվում, որ պարսկական մի մեծ գունդ մտել է Վիրք: Վախթանգը
օգնություն է խնդրում` հավաստիացնելով, որ միացյալ ուժերը բավարար են պարսիկներին
հաղթելու համար: Վահանը փոքրաթիվ գնդով շտապում է օգնության: Ճարմանայի դաշրում՝
Կուրի գետահովտում, 482 թ. տեղի է ունենում ճակատամարտ: Սակայն այն ողբերգական
ելք է ունենում. զոհվում են ասպետ Սահակ Բագրատունին և քաջ Վասակ Մամիկոնյանը:
Հայոց գնդի մնացած ուժերով Վահան Մամիկոնյանը վերադառնում է Դվին:

484 թ. Հայաստան ներխուժած պարսից զորքերը, հասնելով Դվինի մոտ, ռազմական
կարգով դասավորվում են Խոսրովակերտ անտառից մինչև Ջրվեժի լեռնալանջերը: Հայոց
հեծելագունդը կռվում է քաջասրտորեն: Շուտով Պարսկաստանից անսպասելի լուր է
ստացվում, որ պարսից զորքերը Միջին Ասիայում պարտություն են կրել քոչվորներից, և Պերոզ արքան սպանվել է: Պարսից զորքը վերադառնում է Պարսկաստան: Վահան Մամիկոնյանը հայոց զորագնդով
վերադառնում է Դվին:

5. Ներկայացրեք Նվարսակի պայմանագիրը:

Նվարսակի պայմանագիրը: Սասանյան արքա Վաղարշի հանձնարարությամբ պարսից պաշտոնյա Նիխորը, գալով Հայաստան, կանգ է առնում Հեր գավառի Նվարսակ գյուղում: Դեսպանների միջոցով նա Վահանին առաջարկում է բանակցություններ սկսել: Վահանն առաջադրում է իր պայմանները՝

1) հարգել նախարարների ժառանգական իրավունքները
2) հրաժարվել հայերին կրոնափոխելու քաղաքականությունից
3) արդարությամբ գնահատել ազնիվ նախարարներին, անպիտաններին պաշտոններ չտալ և այլն:

484 թ. Նվարսակում կնքվում է հայ–պարսկական պայմանագիրը:

6. Ո՞վ էր Վաչագան Բարեպաշտը:

V դ. հայոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և
դրանց հարակից տարածքներում 484 թ. հայկական թագավորության վերականգնումը: Թագավորության հիմնադիրն էր Հայկազուն–Սիսակյան Առանի տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը։ Վաչագան թագավորը սուրբ նահատակների վայրերն այցելելիս գնում է Ամարաս, որտեղ մանուկ Գրի-
գորիսի գերեզմանն էր: Նրա գործունեության շնորհիվ բարգավաճում են եկեղեցաշինությունը և դպրոցաշինությունը:

Վաչագան Բարեպաշտ արքան ստեղծում է «Սահմանադրություն կանոնական»–ը: Այն համաշխարհային և հայ իրավագիտության պատմության մեջ վաղ կանոնագրություններից է:

Posted in Uncategorized

1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը․

Ճառագայթաակտիվությունը (ռադիոակտիվությունը) որոշակի քիմիական տարրերի անկայուն իզոտոպների ինքնաբերաբար փոխակերպումը մեկ այլ քիմիական տարրի իզոտոպի, որն ուղեկցվում է էներգիայի և տարրական մասնիկների արձակումով։

Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են այն տարրերը, որոնք կարողանում են ինքնակամ ճառագայթահարվել։

2. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը․

Մի անգամ ամպամած եղանակի պատճառով Անրի Բեքերելը ուրանի աղի նմուշները, առանց արևի լույսով ճառագայթահարելու, պահեց մութ դարակում։ Մի քանի օր անց դարակում դրված լուսազգայուն թիթեղի վրա  տեսավ ուրանի աղի նույն սևացումները։ Այս ամենից էլ եզրակացրեց, որ ուրանն օժտված է ինքնակամ ճառագայթահարվելու։

Paul Nadar - Henri Becquerel.jpg

3. Ի՞նչն է բնութագրական ճառագայթաակտիվության երևույթի համար․

Երբ տեղի է ունենում ճառագայթաակտիվության երևույթ, այն ժամանակ անջատվում է էներգիա և մեծ կարգաթիվ ունեցող միջուկները փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների։

4. Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ․

Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են՝ ուրան, կալիֆոռնիում, թորիում, պոլոնիում և ռադիում տարերը։

Ճառագայթում (նախագիծ) | Laura Saribekyan's blog

5. Ի՞նչ է ալֆա մասնիկը, թվարկել նրա բնութագրերը․

Քիչ շեղված փունջը կոչվում է α-ճառագայթում՝ 0,5մմ ալյումինի շերտն ամբողջությամբ կլանում է α-ճառագայթումը։

Ալֆա-տրոհում - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

6. Ի՞նչ է բետտա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը․

Մյուս չշեղված փունջը կոչվում է β-ճառագայթում՝ 0,5մմ ալյումինի շերտով β-ճառագայթն անցնում է անարգել, անխոչընդոտ, 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը β-ճառագայթումն ամբողջությամբ կլանում է։

Բետա-մասնիկներ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

7. Ի՞նչ է գամմա մասնիկը, թվարկել նրա բնութագրերը․

Վտանգը կայանում է նրանում, որ դրանք բարձր էներգիայի ալիքներ են, որոնք կարող են անդառնալիորեն վնասել մոլեկուլներին: 

  • Դրանք մասնիկներ են, որոնք այլևս հանգստություն չունեն, քանի որ շարժվում են լույսի արագությամբ:
  • Նրանք նաև չունեն էլեկտրական լիցք, քանի որ չեն շեղվում էլեկտրական և մագնիսական դաշտերով:
  • Նրանք ունեն շատ քիչ իոնացնող ուժ, չնայած բավականին թափանցող են: Ռադոնի գամմա ճառագայթներ նրանք կարող են անցնել մինչև 15 սմ պողպատ:
  • Դրանք լույսի պես ալիքներ են, բայց շատ ավելի էներգետիկ, քան ռենտգենյան ճառագայթները:
  • Ռադիոակտիվ միացությունը, որը ներծծվում է գեղձի մեջ և խուսափում է գամմա ճառագայթումից, հնարավորություն է տալիս ուսումնասիրել նշված գեղձը ՝ այն ձեռք բերելով լողափում:
Գամմա ճառագայթներ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

8. Ինչո՞վ է պայմանավորված ճառագայթաակտիվության ազդեցությունը օրգանիզմի վրա․

Ճառագայթաակտիվությունը նպաստում է օրգանիզմում բջիջների գործունեության վատթարացմանը և խախտմանը։

9. Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը և ինչ միավորով է չափվում այն․

Ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին, կոչվում է ճառագայթման կլանված բաժնեչափ։ Այն չափում են գրեյներով (Գր)։

Գամմա ճառագայթներ. Որոնք են դրանք, բնութագրերը, գործածությունները և  վտանգները | Networkանցի օդերեւութաբանություն

10. Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը․

Ճառագայթման բնական ֆոնը տիեզերքի ճառագայթներն են և շրջապատող միջավայրի ճառագայթաակտիվությունը։

11. Ճառագայթման ո՞ր բաժնեչափն է մահացու մարդու համար․

Մարդու համար մահացու է 3÷5 Գր ճառագայթման բաժնեչափը։

12. Մարդու ո՞ր օրգան-համակարգերն են հատկապես խոցելի ճառագայթահարման նկատմամբ․

Հատկապես խոցելի են ճառագայթահարման նկատմամաբ մարդու կարմիր ողնուղեղը և արյունաստեղծ համակարգը։

13. Ի՞նչ օգտակար ազդեցություն ունի փոքր բաժնեչափով ճառագայթահարումը․

Քաղցկեղի բուժման ընթացքում օգտագործում են γ-ճառագայթը, քանի որ արագ բազմացող բջիջներն ավելի զգայուն են, քան սովորական բջիջները։

Պատկեր:Alfa beta gamma radiation.svg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

14. Ինչպիսի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը․

Ատոմի բնութագրական չափը 10−10 մ է, իսկ միջուկինը՝ 10−15 մ, այսինքն ատոմի միջուկի շառավիղը մոտ 100 000 անգամ փոքր է ատոմի շառավղից: Չնայած դրան, ատոմի զանգվածը գործնականում հավասար է միջուկի զանգվածին:

15. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը․

Միջուկը կազմված է պրոտոններից (+) և նեյտրոններից, իսկ նրա արտաքինում պտտվում են էլեկտրոնները (-)։

Միջուկ (ատոմ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

16. Նշել պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը․

Պրոտոնը դրական լիցքավորված մասնիկ է, որի զանգվածը 1836 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից, իսկ լիցքը հավասար է էլեկտրոնի լիցքի մոդուլին:

1930 թ․ Վիկտոր Համբարձումյանը և Դ․ Դ․ Իվանենկոն ցույց տվեցին, որ միջուկը չի կարող, ինչպես համարվում էր այն ժամանակ, բաղկացած լինել պրոտոններից և էլեկտրոններից, որ պրոտոններից բացի միջուկում պետք է լինեն ինչ-որ չեզոք մասնիկներ՝ նեյտրոններ:

Վիկտոր Համբարձումյան.jpg

17. Որքան է միջուկում պրոտոնների թիվը․

Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ տարրի կարգաթվի՝ Z-ի հետ: Կարգաթվի հետ է համընկնում նաև ատոմում էլեկտրոնների թիվը:

18. Որ մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ․

Միջուկի պրոտոնների Z թվի և նեյտրոնների N թվի գումարն անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

19. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը․

Միջուկում նեյտրոնների թիվը հավասար է միջուկի զանգվածային թվի և պրոտոնների թվի տարբերությանը:

20. Ինչ է մեկ զ.ա.մ.-ը․

Պրոտոնների և նեյտրոնների զանգվածներն արտահայտվում են զ․ա․մ․-ով՝ զանգվածի ատոմային միավորով։

Մենդելեևի աղյուսակը համալրվել է նոր տարրերով

21. Օգտվելով Մենդելեեվի քիմիական տարրերի աղյուսակից որոշել ոսկու ատոմի զանգվածը՝ կիլոգրամներով։

Ոսկու հարաբերական ատոմական զանգված – 196,97

196,97*1,66057=327,0824729*10-27կգ

22. Ինչ է իզոտոպը։ Ջրածնի ինչ իզոտոպներ գիտեք․

Այն քիմիական տարրերը, որոնք ունեն նույն կարգաթիվը, այսինքն նույն թվով պրոտոններ, սակայն տարբեր ատոմային զանգվածներ, կոչվում են իզոտոպներ: Ջրածնի իզոտոպներն են դեյտերիումը և տրիտիումը:

Posted in Անգլերեն

ENGLISH

  1. а. Я знаю интересную историю.
    б. Он знает более интересную историю.
    в. Она знает самую интересную историю.
  2. а. Это длинный путь.
    б. Это более длинный путь.
    в. Это самый длинный путь.
  3. а. Ее работа очень важна.
    б. Его работа важнее.
    в. Моя работа самая важная.
  4. а. Это плохая песня.
    б. Это еще более плохая песня.
    в. Это самая плохая песня.
  5. а. Он хороший инженер.
    б. Он более хороший инженер.
    в. Он самый лучший инженер.
  6. а. Он принес ей красивый цветок.
    б. Он принес ей более красивый цветок.
    в. Он принес ей самый красивый цветок.
  7. а. Он рассказал нам о счастливом человеке.
    б. Он рассказал нам о более счастливом чело
    веке.
    в. Он рассказал нам о самом счастливом чело
    веке.
Posted in Գրականություն

Ներկայացրու Քուչակի հայրեններից քո ընտրածները։

15.
Ես աչք ու դու լոյս, հոգի,
       առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
       առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
       ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
       քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Վերածիր այդ հայրենները ժամանակակից աշխարհաբարի։

Ես աչք եմ, դու լույս, իմ հոգի,

Առանց լույսի աչքը կխավարի,

Ես ձուկ եմ, դու ջուր, իմ հոգի,

Առանց ջրի ձուկը կմեռնի,

Երբ ձուկը ջրից հանեն

Եվ ուրիշ ջրի մեջ ձգեն, նա կապրի,

Երբ ինձ քեզնից բաժանեն,

Մեռնելուց բացի այլ ճար չի լինի։

Լսիր նաև ընկերներիդ ընտրածները։ Նշիր նմանությունները։

Այս բլոգից կարդա ժողովրդական երգերի բառերը («Խորոտ էր», «Վայ սարին», «Հաց կթխեմ գարի ա»)

Համեմատիր Քուչակի հայրենները ժողովրդական երգի բառերի հետ։

Բոլորն էլ գովք են սիրած մարդուն։ Սիրո մասին է։